Աշխարհ

23.08.2018 11:12


Տեղատարափը հեղեղում Է առաջացրել Բաթումում

Տեղատարափը հեղեղում Է առաջացրել Բաթումում

Բաթումում տեղացած հորդառատ անձրեւի պատճառով ջրի գերության մեջ են հայտնվել մի քանի փողոցներ, հեղեղվել են բնակելի շենքերի նկուղային հարկերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rustavi2 հեռուստաալիքը:

Ջրի մեծ հոսքի պատճառով կանգնեցվել Է ավտոմեքենաների երթեւեկությունը: Տեղի բնակիչների խոսքով՝ Բաթումում յուրաքանչյուր անձրեւից հետո խնդրահարույց վիճակ Է ստեղծվում ճանապարհներին: «Յուրաքանչյուր անձրեւի ժամանակ այդպես Է լինում: Ջուրը նաեւ լցվում Է տները»,- հեռուստաալիքին պատմել Է տեղի բնակչուհիներից մեկը:

Արտակարգ իրավիճակների ծառայությունը 12 հաղորդում Է ստացել: Բնակելի շենքերի նկուղներից ջրի արտամղման աշխատանքներն ավարտվել են ուշ գիշերին:

Այս խորագրի վերջին նյութերը