Աշխարհ

22.08.2018 14:32


Մերկելը Բաքվում կքննարկի ԵՄ-ին գազի մատակարարումների ավելացման հարցը. Financial Times

Մերկելը Բաքվում կքննարկի ԵՄ-ին գազի մատակարարումների ավելացման հարցը. Financial Times

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ օգոստոսի 25-ին Ադրբեջան կատարելիք այցի գլխավոր թեմաներից մեկը կդառնա Կասպից ծովի տարածաշրջանից ԵՄ-ին բնական գազի մատակարարումների ավելացման հնարավորությունների քննարկումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է բրիտանական Financial Times թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության մի աղբյուր:

Հրատարակության զրուցակցի խոսքով՝ Բեռլինը «մեծ հետաքրքրություն Է հանդես բերում» Հարավային գազամիջանցքի նկատմամբ, որով գազը «Շահ Դենիզ» հանքավայրից Թուրքիայի տարածքով կմատակարարվի Եվրոպային:

Հրատարակության աղբյուրը նշել Է, որ Գերմանիան կցանկանար, որ այդ խողովակաշարով Եվրոպան նաեւ թուրքմենական եւ իրանական գազ ստանար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը