Լրահոս

22.08.2018 14:12


Քաղաքացին նետվել է Հաղթանակի կամրջից

Քաղաքացին նետվել է Հաղթանակի կամրջից

Օգոստոսի 22-ին, ժամը 10:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ 1977 թ. ծնված Ա. Հ.-ն ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից:

Այս խորագրի վերջին նյութերը