Աշխարհ

22.08.2018 09:50


Ադրբեջանը հավանաբար ստացել է «Պոլոնեզների» նոր խմբաքանակ

Ադրբեջանը հավանաբար ստացել է «Պոլոնեզների» նոր խմբաքանակ

Բելառուսից «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակ ստանալու մասին կարելի է եզրակացնել 2018 թ․ հուլիսի 26-ին արված արբանյակային լուսանկարի ուսումնասիրությունից:

Լուսանկարում Ադրբեջանի ԶՈւ «Նասոսնի» ավիաբազայում երևում է մեկ Իլ-76 և մեկ Իլ-62 բեռնատար ինքնաթիռներ:

Ինքնաթիռների կողքը ավտոմեքենա է, որի վիզուալ առանձնահատկությունները և չափերը համընկնում են բելառուսական արտադրության МЗКТ-7930 մեքենայի չափերին։ Այն օգտագործվում է որպես շասսի օրինակ՝ «Իսկանդեր» ՕՄՀՀ և «Պոլոնեզ» ՀԿՌՀ համար: Ենթադրում ենք, որ այս պարագայում լուսանկարներում երևացող տեխնիկան հենց «Պոլոնեզ» է:

2018-07-26 «Նասոսնի» ավիաբազա:

Լուսանկարից դժվար է հասկանալ՝ այդ տեխնիկան «Պոլոնեզի» արձակման մեքենան է, թե տրանսպորտալիցքավորող մեքենան: Դրա կողքին կա նաև բեռնատար մեքենա իր քարշակվող մասով:

ԻԼ-62-Ը «ՆԱՍՈՍՆԻՈՒՄ»

Բելառուսից մատակարարման վարկածը անուղղակիորեն հաստատվում է նաև հետևյալ փաստով․ Ադրբեջանը չունի Իլ-62 ինքնաթիռներ, միաժամանակ Բելառուսում Իլ-62 ինքնաթիռի բեռնատար տարբերակով ծառայություններ է մատուցում Rada Airlines ընկերությունը:

Բելառուսական Rada Airlanes-ի EW-450TR Իլ-62-ը

Բելառուսական Rada Airlines-ի EW-450TR Իլ-62-ը

Ինչպես պարզեցինք, Rada Airlanes-ի EW-450TR Իլ-62 ինքնաթիռը հուլիսի 26-ին իսկապես ժամանել է «Նասոսնի» ավիաբազա, նույն օրը՝ երբ արվել էր արբանյակային լուսանկարը: Այսինքն՝ արբանյակային լուսանկարում եղած Իլ-62-ը, շատ մեծ հավանականությամբ, հենց EW-450TR բեռնատար ինքնաթռին էր:

Բելառուսական Իլ-62-ը մեկնում է «Նասոսնի» ավիաբազա. 2018-07-26 Flightradar24

Բելառուսական Իլ-62-ը մեկնում է «Նասոսնի» ավիաբազա. 2018-07-26 Flightradar24

Նշենք նաև, որ հուլիսի 26-ի թռիչքը միակը չէր, և ամռան ընթացքում նույն ինքնաթիռը մի քանի անգամ եղել է Ադրբեջանում:

Ինչ վերաբերում է երկրորդ ինքնաթիռնին՝ Իլ-76-ին, ապա դրա «ինքնությունը» առայժմ պարզել չկարողացանք:


Հիշեցնենք, որ Ադրբեջանում «Պոլոնեզների» առկայության մասին առաջին անգամ հայտնի դարձավ այս տարվա հունիսի 11-ին, երբ Ադրբեջանի նախագահը այցելեց հրթիռային նոր զորամաս: Այն ժամանակ երևացել էր «Պոլոնեզի» արձակման 3 մեքենա: Նշենք, որ հետագայում, արբանյակային լուսանկարների լրացուցիչ ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ նշված միջոցները Ադրբեջանում եղել են առնվազն մինչև մայիսի 30-ը:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը