Թրամփը նշել Է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացման պայմանը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի քննարկել Ռուսաստանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները վերացնելու հնարավորությունն այն դեպքում, եթե Մոսկվան սկսի Վաշինգտոնի հետ համատեղ քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ Սիրիայի եւ Ուկրաինայի նկատմամբ: Այս մասին Թրամփը հայտարարել Է Reuters գործակալությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նա նշել Է, որ պատժամիջոցների հարցը չի արծարծվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման ժամանակ, սակայն նշել Է դրանց հնարավոր վերացման պայմանը: «Ես դա կքննարկեմ, եթե նրանք որեւիցե բան անեն, որը լինի մեր օգտին: Բայց առանց դրա ես դա քննարկել չեմ պատրաստվում»,-նշել Է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: