Լենինգրադի մարզում 29-ամյա հայ երիտասարդ է սպանվել
Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Piter.tv-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ՀՀ քաղաքացու են սպանել։ Դեպքը տեղի է ունեցել ուշ գիշեր՝ Ռախյա ավանի մերձակայքում։ 29-ամյա հայի հետ վիճելուց հետո 45 տարեկան տեղացին կրակել է նրան ТОЗ-120 որսորդական հրացանից։
Ոստիկանությունը ձերբակալել է կրակողին և առգրավել գրանցված զենքը։ Հայ երիտասարդը մահացել է շտապօգնության ավտոմեքենայում։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։

Աղբյուրը՝ shamshyan.com