«Ամուլսարը պետք է աշխատի»․ քաղաքացիներն իրենց հույսն ու ապագան կապում են հանքի հետ (տեսանյութ)
Ամուլսարի ծրագրի տարածք տանող ճանապարներնը անօրինական փակողների գործողությունների դեմ ի նշան բողոքի՝ արդեն 6 օր է Սարավան համայնքի կողմից հանքավայր տանող ճանապարհը փակել են հանքի շահագործման կողմնակիցները՝ և՛ տեղի բնակիչներ, և՛ ընկերության աշխատակիցներ։ Մեկ շաբաթ առաջ նրանք բողոքի ակցիա էին կազմակերպել նաև կառավարության շենքի դիմաց, ինչին արձագանքելով կառավարությունից հորդորեցին՝ վերջնական պատասխանի սպասել՝ համբերելով ևս 15 օր։
Ամուսարի ծրագրի կողմնակիցները պահանջում են շուտափույթ որոշում կայացնել, և վստահ են, որ ստուգումները կհիմնավորեն Ամուլսարի ծրագրի բարձր որակը և հիմք կդառնան ապրինի փակված ճանապարհները բացելու ու իրենց աշխատանքային իրավունքները վերականգնելու համար։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները հայտարարություն են տարածել, որում ասվում էր.
«Մենք՝ Ամուլսարի շրջակա համայնքների՝ Գորայքի, Սարավանի, Գնդեվազի, Ջերմուկի և այլ համայնքների հազարից ավելի բնակիչներ, արդեն երկրորդ անգամ դիմել ենք վարչապետին և կառավարությանը, կոչ անելով միջամտել՝ վերջ տալ Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակմանը և ապահովել արժանապատիվ աշխատելումեր սահմանադրական իրավունքի վերականգնումը։ Այսօր մենք՝ հարյուրից ավելի պատվիրակությամբ այս համայնքերից եկել ենք Երևան և մնալու ենք կառավարության շենքի մոտ՝ մեր ձայնը լսելի դարձնելու կառավարությանը։
Միաժամանակ դիմում ենք Հայաստանի բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին՝ մեր կոպտորեն խախտվող իրավունքները պաշտպանելու կոչով։ Մի քանի տասնյակ անձինք՝ հանդես գալով համայնքի անունից, արդեն 50 օր ապօրինաբար զրկել են մեզ աշխատելու իրավունքից։ Այս արարքը ապօրինություն է, և պատկան մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն մեր իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։
Արդյոք Ամուլսարը համապատասխանում է բնապահպանական նորմերին, պետք է որոշեն համապատասխան կառույցները, և ոչ թե մի խումբ՝ անհայտ աղբյուրներից սնվող օրինազանց մարդիկ։ Մինչդեռ պետությունը այսօր քայլեր չի ձեռնարկում հանքի շինարարության ապօրինի կասեցումը դադարեցնելու և մեր՝ օրինապաշտ քաղաքացիներիս իրավունքները պաշտպանելու և ապօրինություն իրականացնող ինքնակոչ «բնապահպաններից» պաշտպանելու համար։
Մենք ենք համայնքը և մենք ենք իրականում Հայաստանի հպարտ քաղաքացիները: Մեր իրավունքները կոպտորեն խախտվում են։ Հպարտ քաղաքացին աշխատասեր, արժանապատիվ հարկատուն է, ոչ թե մի քանի ամիս անհայտ աղբյուրներից սնվող՝ ուղղորդված ապօրինություն իրականացնողները»։
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 12-ին տեղեկացրել էինք այն մասին, որ «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցներն ի նշան իրենց բողոքի փակել են Սարավանի կողմից դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհը: Ըստ նրանց` դեպի Ամուլսար տանող ճանապարհի փակ լինելու պատճառով իրենք տևական ժամանակ չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները և վերադառնալ աշխատանքի, թեև, ըստ փորձագիտական եզրակացությունների` հանքի շահագործումը որևէ վնաս չի հասցնում շրջական միջավայրին:

Մանրամասները՝ Zham.am-ի տեսանյութում: