Կարծիք

20.08.2018 14:49


Մերժվածը շարունակում է վնասել մեր պետությանը (տեսանյութ)

Մերժվածը շարունակում է վնասել մեր պետությանը (տեսանյութ)

Ապրիլ-մայիս ամիսներին մենք բոլորս միասին մերժեցինք Սերժ Սարգսյանին այն բանի համար, որ նա 10 տարի շարունակ լինելով երկրի ղեկավար՝ բարելավել է միայն իր ընտանիքի և մտերիմների բարեկեցությունը՝ օր օրի թալանելով երկիրը:

Մենք բոլորս Սերժին մերժեցինք, բայց արի ու տես, որ Մերժվածը շարունակում է վնաս տալ պետությանը: Չար լեզուների պնդմամբ՝ Սերժ Սարգյանի մտերիմ շրջապատը՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ միասին, կազմակերպել է թիրախային հակաքարոզ «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ և բացի հակաքարոզից մի 10-20 հոգի մարդ է վարձել, ուղարկել դեպի հանք տանող ճանապարհը փակելու ու 1500 մարդու զրկել է աշխատանքի հնարավորությունից: Սրանք, իմ տպավորությամբ, ուզում են բնապահպանների ու ԶԼՄ-ի միջոցով շանտաժի ենթարկել նոր կառավարությանը՝ ստիպելով ժամանակավորապես փակել հանքը, վերձնել այն «Լիդիան Արմենիա»-ից, հետո մի ինչ-որ ձև գտնել ու այլ կազմակերպության ներգրավմամբ սկսել շահագործել հանքը՝ հօգուտ իրենց նեղ անձնական շահերի:

Այ, այսպես այս մարդը շարունակում է մեզ բոլորիս վնաս տալ: Ու խոխման այն է, որ «բնապահպաններին» օգտագործում է մի մարդ, ով ինքն է անխնա փչացնում բնությունը, ազգային պարկը, մարդկանց էլ ստիպում իրենց հողերը վաճառել: Ավելի մանրամասն տեսանյութում:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը