Քաղաքական

20.08.2018 14:45


Մասիսի քաղաքապետի պաշտպանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան

Մասիսի քաղաքապետի պաշտպանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան

Խուլիգանության մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Զորայր Հարությունյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու և գրավով ազատ արձակումը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց պաշտպանը:

«Այսօր բողոք եմ ներկայացրել՝ բեկանելու առաջին ատյանի դատարանի որոշումը, և գրավի կիրառումը ճանաչվի թույլատրելի»,- ասաց Զորայր Հարությունյանը:

Գործով մյուս մեղադրյալի՝ Մասիսի քաղաքապետի եղբոր` Գոռ Համբարձումյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանը գրավի կիրառումը ճանաչել է թույլատրելի՝ սահմանելով 2 մլն դրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ սույն որոշումը բողոքարկելու համար մեղադրող կողմը դիմելու է Վճռաբեկ դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը