Նոր կառավարության 100-օրյա գործունեությունն ամփոփելիս Նիկոլ Փաշինյանը անդրադարձ կատարեց նաև բիզնես դաշտին՝ նշելով այն սկզբունքները, որոնցով առաջնորդվելու է գործադիրը:
Ըստ Փաշինյանի՝ բոլոր այն բիզնեսները, որոնք կաշխատեն թափանցիկ դաշտում, որևէ խնդիր չեն ունենա: Նա նաև նշեց, որ ոչ մի բիզնես չի փակվելու և ամեն ինչ արվելու է, որպեսզի ներդրումներ բերվեն Հայաստան: Մեսիջների առումով սրանք, անշուշտ, դրական բնույթ են կրում: Գործնականում առաջին փորձաքարերից մեկը կարող է դառնալ Ամուլսարի հանքի հետ կապված պատմությունը: Արդեն երկու ամիս է՝ հանքի ճանապարհը փակված է: «Լիդիան Արմենիայի» դեմ նախորդ իշխանությունների պայքարը հետհեղափոխական Հայաստանում նորովի շարունակվեց. սկսեցին կիրառել հեղափոխական տեխնոլոգիաներ: Ճանապարհ փակողները պնդում են, որ Ամուլսարի շահագործումը նախորդ իշխանության թույլտվությամբ է եղել, բայց իրականությունն այն է, որ Ամուլսարի հանքի շահագործման նախագիծը կյանքի է կոչվել ի հեճուկս նախորդ իշխանությունների, որոնք իրենց փայը չստանալով հանքի շահագործումից՝ սկսել էին «տակից» պայքարել՝ օգտագործելով «ակտիվիստներին» ու «բնապահպաններին»: Իսկ «տակից» էին նախորդ իշխանությունները կռիվ տալիս «Լիդիան Արմենիայի» դեմ այն պարզ պատճառով, որ փորձում էին խուսափել միջազգային սկանդալից. ինչպես հայտնի է, «Լիդիան Արմենիայի» փայատերերին են միջազգային այնպիսի հզոր ֆինանսական կառույցներ, ինչպիսիք են EBRD-ին և IFC-ին:
Փաշինյանի կառավարությունն այժմ պետք է որոշում կայացնի՝ թույլ տա՞լ հանքի շահագործումը, թե՞ ոչ: Համապատասխան հանձնաժողովը մինչև օգոստոսի վերջ կտա եզրակացություն: Հետո կլինի վարչապետի որոշումը: Պարզ է, որ եթե կան լուրջ բնապահպանական խնդիրներ, ապա հանքի շահագործումը պետք է թույլ չտալ:
Իսկ եթե խնդիրներ չկան, ապա կառավարությունը պետք է արգելի ապօրինությունները և ապահովի բոլոր պայմանները՝ «Լիդիան Արմենիայի» աշխատանքների համար: Կառավարության որոշումը կլինի շատ լուրջ քայլ գործնական դաշտում և կպատասխանի այն հարցին, թե արդյոք թափանցիկ աշխատող և ներդրումներ բերող բիզնեսի համար Հայաստանում ամեն ինչ նորմա՞լ է ընթանում:
Նիկոլ Փաշինյանի առաջին փորձաքարը
Նոր կառավարության 100-օրյա գործունեությունն ամփոփելիս Նիկոլ Փաշինյանը անդրադարձ կատարեց նաև բիզնես դաշտին՝ նշելով այն սկզբունքները, որոնցով առաջնորդվելու է գործադիրը:
Ըստ Փաշինյանի՝ բոլոր այն բիզնեսները, որոնք կաշխատեն թափանցիկ դաշտում, որևէ խնդիր չեն ունենա: Նա նաև նշեց, որ ոչ մի բիզնես չի փակվելու և ամեն ինչ արվելու է, որպեսզի ներդրումներ բերվեն Հայաստան:
Մեսիջների առումով սրանք, անշուշտ, դրական բնույթ են կրում: Գործնականում առաջին փորձաքարերից մեկը կարող է դառնալ Ամուլսարի հանքի հետ կապված պատմությունը:
Արդեն երկու ամիս է՝ հանքի ճանապարհը փակված է: «Լիդիան Արմենիայի» դեմ նախորդ իշխանությունների պայքարը հետհեղափոխական Հայաստանում նորովի շարունակվեց. սկսեցին կիրառել հեղափոխական տեխնոլոգիաներ:
Ճանապարհ փակողները պնդում են, որ Ամուլսարի շահագործումը նախորդ իշխանության թույլտվությամբ է եղել, բայց իրականությունն այն է, որ Ամուլսարի հանքի շահագործման նախագիծը կյանքի է կոչվել ի հեճուկս նախորդ իշխանությունների, որոնք իրենց փայը չստանալով հանքի շահագործումից՝ սկսել էին «տակից» պայքարել՝ օգտագործելով «ակտիվիստներին» ու «բնապահպաններին»: Իսկ «տակից» էին նախորդ իշխանությունները կռիվ տալիս «Լիդիան Արմենիայի» դեմ այն պարզ պատճառով, որ փորձում էին խուսափել միջազգային սկանդալից. ինչպես հայտնի է, «Լիդիան Արմենիայի» փայատերերին են միջազգային այնպիսի հզոր ֆինանսական կառույցներ, ինչպիսիք են EBRD-ին և IFC-ին:
Փաշինյանի կառավարությունն այժմ պետք է որոշում կայացնի՝ թույլ տա՞լ հանքի շահագործումը, թե՞ ոչ: Համապատասխան հանձնաժողովը մինչև օգոստոսի վերջ կտա եզրակացություն: Հետո կլինի վարչապետի որոշումը: Պարզ է, որ եթե կան լուրջ բնապահպանական խնդիրներ, ապա հանքի շահագործումը պետք է թույլ չտալ:
Իսկ եթե խնդիրներ չկան, ապա կառավարությունը պետք է արգելի ապօրինությունները և ապահովի բոլոր պայմանները՝ «Լիդիան Արմենիայի» աշխատանքների համար:
Կառավարության որոշումը կլինի շատ լուրջ քայլ գործնական դաշտում և կպատասխանի այն հարցին, թե արդյոք թափանցիկ աշխատող և ներդրումներ բերող բիզնեսի համար Հայաստանում ամեն ինչ նորմա՞լ է ընթանում:
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից