Լրահոս

19.08.2018 18:52


Արարատի մարզում 40–ամյա վարորդը Nissan-ով գլխիվայր շրջվել է

Արարատի մարզում 40–ամյա վարորդը Nissan-ով գլխիվայր շրջվել է

Երեկ՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևան- Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 40-ամյա Արթուր Սարգսյանը իր վարած Nissan մակնիշի 91 ZZ 101 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Արարատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդ Ա. Սարգսյանը, ուղևորներ, 63-ամյա Աղավնի Ավդալյանը, 32-ամյա Արևիկ Հայրապետյանը, 30-ամյա Լուսինե Սարգսյանը, իսկ բժշկական հետազոտման նպատակով՝ ավտոմեքենայում գտնվող ևս 5 անչափահաս երեխաներ:

Հիվանդանոցից SHAMSHYAN.com-ի թղթակցին հայտնել են, որ 5 երեխաները հետազոտվել և դուրս են գրվել: Մնացածի կյանքին վտանգ չի սպառնում:

Այս խորագրի վերջին նյութերը