Աշխարհ

19.08.2018 18:49


Պուտին-Մերկել հանդիպմանը մանրամասն քննարկվել է Սիրիայի խնդիրը

Պուտին-Մերկել հանդիպմանը մանրամասն քննարկվել է Սիրիայի խնդիրը

Գերմանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Թուրքիան շարունակում են քննարկել սիրիական խնդրի կարգավորումը: Քառյակի ձեւաչափը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպմանը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելովՏԱՍՍ-ին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Որոշվել է այս ձեւաչափով երկխոսությունը շարունակել փորձագիտական մակարդակում, օգնականների մակարդակում, որպեսզի, հնարավոր է, առաջիկայում քննարկումների մակարդակը ավելի բարձրացվի»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով առաջիկայում 4 ղեկավարների գագաթնաժողովի անցկացման հնարավորության մասին հարցին: Նա հավելել է, որ առայժմ որեւէ պայմանավորվածություն չկա:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ռուսաստան-Թուրքիա-ֆրանսիա-Գերմանիա գագաթնաժողովը հնարավոր է տեղի ունենա սեպտեմբերի 7-ին, Ստամբուլում: Հանդիպման առաջարկով հանդես էր եկել Թուրքիայի նախագահը:

Մերկել-Պուտին հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ փախստականների խնդիրին: Պուտինը եվրոպական պետությունների ղեկավարներին կոչ է արել ակտիվորեն նպաստել սիրիացի փախստականների վերադարձին իրենց բնակավայրերը:

Պեսկովը նշել է, որ Պուտինն ու Մեկելը մանրմասն քննարկել են սիրիական խնդիրը:

Այս խորագրի վերջին նյութերը