«Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրական հարաբերությունները համակողմանի զարգանում են և նպաստում տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` երեկ թուրք գործընկերոջն ուղղված նամակում։
Շնորհավորելով Ռեջեփ Էրդողանին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ` Ալիևը պնդել է. «Դա Ձեր նկատմամբ կուսակցության անվերապահ հավատի ու վստահության վառ արտահայտություն է և ձեր աշխատանքի բարձր գնահատական»։
64֊ամյա Էրդողանը այժմ կանգնած է լուրջ մարտահրավերների առջև` ռազմավարական դաշնակցի` Միացյալ Նահանգների հետ խորացող տարաձայնությունների պատճառով:
Օգոստոսի սկզբից Վաշինգտոնը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի հանդեպ` պահանջելով ազատ արձակել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ով երկու տարի է` թուքրական բանտում է ահաբեկչությանն առնչվող մեղադրանքներով:
Ամերիկյան սահմանափակումների պատճառով թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է` երկրի տնտեսությունը կանգնեցնելով ճգնաժամի շեմին:
Ալիևը շնորհավորել է Էրդողանին

Աղբյուրը՝ Ազատություն