Քաղաքական

19.08.2018 11:02


Վաչագան Ղազարյանի կինը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. փաստաբան

Վաչագան Ղազարյանի կինը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. փաստաբան

Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի կինը` Ռուզաննա Բեգլարյանը, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արմեն Հարությունյանը:

Նա նշեց, նախաքննության շահերից ելնելով, այլ մանրամասներ չի ցանկանում հայտնել:

Պաշտպանը հավելեց, որ Ռուզաննա Բեգլարյանին առաջադրված մեղադրանքն, ըստ էության, նույն բովանդակության է, ինչ Վաչագան Ղազարյանին առաջադրված մեղադրանքը:

«Եթե Վաչագան Ղազարյանը կոնկրետ այս մեղադրանքով չի հանդիսանում սուբյեկտ, ապա նրա հետ փոխկապակցված անձը նույնպես չի համարվում սուբյեկտ: Ռուզաննա Բեգլարյանին առաջադրված մեղադրանքը այնքանով է մեղադրանք, ինչքանով փոխկապակցված է Վաչագան Ղազարյանի պաշտոնի հետ»,-նշեց Արմեն Հարությունյանը:

Մանրամասները՝ NEWS.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը