Քաղաքական

18.08.2018 14:02


Երևանի Ավագանու ընտրություններին ՀՅԴ-ն կին թեկնածու չի ունենա. Արսեն Համբարձումյան

Երևանի Ավագանու ընտրություններին ՀՅԴ-ն կին թեկնածու չի ունենա. Արսեն Համբարձումյան

ՀՅԴ-ն դեռ չի որոշել, թե ով կգլխավորի Երեւանի ավագանու ընտրություններին կուսակցության ցուցակը, սակայն կին թեկնածու չենք ունենա: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը:

«Ունենք 3 հնարավոր թեկնածու, դեռ քննարկում ենք, թե նրանցից ով կգլխավորի ցուցակը: 3 թեկնածուների պարագայում դեռ վերջնական որոշում չունենք, քանի որ կան հանգամանքներ, որոնք հավելյալ քննարկման ենթակա են: Միայն կարող եմ ասել, որ այդ թեկնածուների մեջ կին թեկնածու չի քննարկվում»,-ասաց Արսեն Համբարձումյանը:

Հարցին, թե արդյոք շատ կարճ չէ նախընտրական քարոզարշավի ժամկետը եւ կհասցնեն տեղ հասցնել իրենց ուղերձները երեւանցիներին, Արսեն Համբարձումյանն ասաց, որ իրենց թեկնածուն հանրային ճանաչման իմաստով խնդիր չունի, եւ իրենք նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում կարող են իրենց թեկնածուին ներկայացնել պատշաճ կարգով:

Մանրամասները՝ NEWS.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը