Աշխարհ

18.08.2018 12:09


Ադրբեջանում հարուցվել է քրգործ զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար

Ադրբեջանում հարուցվել է քրգործ զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար

Օգոստոսի 17-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Աբիլով Ֆահմին Ակիֆ օղլուի (Əbilov Fəhmin Akif oğlu) մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մարտական դիրքի ավագին և երկու դիրքապահի։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի զինվորական դատախազությունը։

Ըստ աղբյուրի՝ զինծառայողին բռնությամբ և ապօրինի գործողություններով ինքնասպանության հասցնելու համար մեղադրվում են Աբիլովի մարտական դիրքի ավագ, ենթասպա Խալիլով Էլմիր Ռասուլ օղլուն (Xəlilov Elmir Rəsul oğlu) և երկու դիրքապահ՝ Թանրըվերդիև Սանան Սաբուհի օղլուն (Tanrıverdiyev Sənan Səbuhi oğlu) ու Արազով Ռաշադ Խագանի օղլուն (Arazov Rəşad Xəqani oğlu)։

Ինչպես նաև պարզվել է, որ զինծառայողի մահվան օրը՝ օգոստոսի 8֊ին, ժամը 11:45֊ին զինծառայող Թանրը վերդիևը իր ժամանակից շուտ հեռացել է դիրքից՝ թողնելով իր զենքը, որով էլ Թահմին Աբիլովը ինքնասպան է եղել։

Այժմ հարուցվել է քրեական գործ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով։ Զինծառայողները ձերբակալվել են։

Հիշեցնենք, որ 2000 թ. ծնված Աբիլով Ֆահմին Աքիֆ օղլուն ինքնասպան է եղել օգոստոսի 8֊ին Բեյլագանում տեղակայված զորամասերից մեկում։ Վերջինիս ընտանիքը չէր հավատում ինքնասպանության վարկածին ու պնդում էր, որ դիակի վրա կան այլ վնասվածքներ:

Հավելենք, որ բաց աղբյուրների ուսումնասիրությունից հայտնի է դարձել 2018թ․ մահացած Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 22 զինծառայողի մասին։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը