Քաղաքական

17.08.2018 21:18


«Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել դաշինքով

«Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել դաշինքով

«Ելք» դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները առանձնացան ՔՊ-ից:

«Ելք» դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել դաշինքով: Այս մասին «Ա1+»-ին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյանը: Դաշինքի ցուցակը կգլխավորի ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Ելք» դաշինքի մյուս անդամ «Քաղաքացիական պայմանագիր»-ը հանդես է գալու առանձին: Նրանց թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է:

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը եւս առաջադրել է ավագանու արտահերթ ընտրությունների իր թեկնածուին՝ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանին:

Նկատենք, որ արդեն զգալի է ավագանու արտահերթ ընտրություններում մասնակցող կանանց գերակշռող թիվը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Երկիր Ծիրանի»-ից առաջադրվել է Զարուհի Փոստանջյանը, «Երևանի հանրություն» նախաձեռնության և «ԳԱԼԱ» կուսակցության կողմից առաջադրված Անահիտ Թարխանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը