Լրահոս

17.08.2018 20:04


Հայտնաբերվել է ծառից կախված՝ «Արդշինբանկի» 40-ամյա ոսկերչի դին

Հայտնաբերվել է ծառից կախված՝ «Արդշինբանկի» 40-ամյա ոսկերչի դին

Երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում գտնվող ՀՀ նախկին մաքսային կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող այգիների հարևանությամբ գտնվող հուշարձանի տարածքում տղամարդու դի կա ծառից կախված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննչները նշված վայրում, որը պատկանում է Եղվարդի քաղաքապետարանին, հայտնաբերել են ծառից կախված Եղվարդ քաղաքի բնակիչ, 40-ամյա Ա. Ս.-ի դին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դին կախված է եղել կաշվե գոտիով: Դատաբժիշկը տեղում զննելով դին, նախնական եզրակացությամբ հայտնել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Ս.-ն աշխատում էր «Արդշինբանկի» Դավիթաշենի մասնաճյուղում՝ որպես ոսկերիչ:

Ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա: Ըստ նրա հարազատների հայտարարության՝ նա ինքնասպան է եղել ֆինանսական խնդիրների պատճառով:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը