Քաղաքական

17.08.2018 19:52


«Նրա գործընկերը ոչ թե ՀՀ վարչապետն է, այլ ՀՔԾ-ն». Արման Եղոյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

«Նրա գործընկերը ոչ թե ՀՀ վարչապետն է, այլ ՀՔԾ-ն». Արման Եղոյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Երեկ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա»հ/ը-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը «մեղադրեց» անփորձության համար և հայտարարեց, թե ընդդիմության շատ կարևոր ֆունկցիան է՝ հուշել իշխանություններին, բարձրացնել այլ կարծիք:

«Եթե ուզում ես մի բան սովորել, պետք է շփվես մարդկանց հետ, որոնք այլ կարծիք ունեն: Եթե մի տեղ միշտ հավաքվում են նույն մտածողությունն ունեցող մարդիկ, մեկը մեկից ոչ մի բան չի սովորելու: Դու պետք է ուրիշ կարծիք լսես»,-ասաց նա։

Հարցին՝ Դուք պատրա՞ստ եք առնվազն Ղարաբաղյան օրակարգով Նիկոլ Փաշինյանի հետ խոսել՝ որպես տարիների փորձառություն ունեցող, Քոչարյանը պատասխանեց. «Իհարկե՝ պատրաստ եմ: Ե՞րբ եմ ես խուսափել բանակցություններից, երբեք չեմ խուսափել, այդ համարձակությունը պետք է ունենաս գնաս, քո վրա վերցնես պատասխանատվությունը և փորձես հաջողության հասնել, ոչ թե նապաստակի պես փախչել»:

168.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը Քոչարյանին խորհուրդ տվեց առաջին հերթին գործակցել ՀՔԾ-ի հետ։

«Եթե Ռոբերտ Քոչարյանը մտադրություն ունի ծառայություն մատուցել Հայաստանին, ապա նախ թող աջակցի մարտի 1-ի ոճրագործության և Հայաստանում գործած կոռուպցիոն և թալանի մեխանիզմները բացահայտելու գործում, և այս կոնտեքստում նրա գործընկերը ոչ թե ՀՀ վարչապետն է, այլ ՀՔԾ-ն»,-ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը