Կարծիք

16.08.2018 23:44


Միտինգի չեմ լինի, բայց մի քանի հարցերի պատասխաններ կուզենայի լսել

Միտինգի չեմ լինի, բայց մի քանի հարցերի պատասխաններ կուզենայի լսել

Հայաստանում չեմ ու միտինգի չեմ լինի, բայց մի քանի հարցերի պատասխաններ կուզենայի լսել։

Ե՞րբ և ինչպե՞ս են լինելու դատական համակարգի բարեփոխումները։ Որ մեր դատավորները այլևս կախված չլինեն ո՛չ նախկին, ո՛չ ներկա, ոչ էլ ապագա իշխանություններից։ Ունի՞ իշխանությունը նման մոդել։

Տնտեսական ի՞նչ բարեփոխումներ են լինելու, որ Հայաստանի ներդրումային գրավչությունը հասնի Վրաստանի գոնե կեսին։ Կա՞ մշակած մոդել։

Ի՞նչ քայլեր են արվելու ընտրական և քաղաքական համակարգը կայացնելու համար։

Ինչպե՞ս են Ռուսաստանի հետ հարաբերությունները ընկնելու բնականոն, ռազմավարական հուն և չեզոքացվելու հնարավոր մարտահրավերները։

Պետությունը փակո՞ւմ է Ամուլսարը, թե՞ երաշխավորում է նրա բնականոն աշխատանքը։

Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը