Կարծիք

16.08.2018 20:32


Ինչ է ուզում անել Կառավարությունը, ինձ համար դեռ պարզ չէ

Ինչ է ուզում անել Կառավարությունը, ինձ համար դեռ պարզ չէ

Այսօր Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարման 100 օրվանից հետո թևակոխում ենք նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է: Այս համատեքստում մի շարք հարցերի պատասխաններ պետք է մաքսիմալ արագ ստացվեն:

Առաջի հերթին խոսքը վերաբերում է մանր և միջին բիզնեսի զարգացման հեռանկարներին: Ես ինքս ունեմ գումար, և ուզում եմ այն ներդնեմ տնտեսության մեջ, բայց ինձ համար կարևոր է հասկանալ՝ ինչպիսին է լինելու հարկային օրենսգիրքը, ինչպիսին է լինելու վարչարարությունը, շրջանառության հարկը, և ես` որպես ընտանեկան բիզնեսի ներկայացուցիչ, խաղի ինչ կանոններ սպասեմ պետության հետ իմ հարաբերություններում:

Ես կուզենայի, որ վերադարձ կատարվեր պարզեցված հարկի քաղաքականությանը: Ինչ է ուզում անել Կառավարությունը, ինձ համար դեռ պարզ չէ: Բացի մանր և միջին բիզնեսից, կարևոր է նաև տնտեսության զարգացման հիմնական ճյուղեր հանդիսացող ոլորտներում խաղի կանոնների հաստատումը: Կառավարությունը արագ և հստակ պատասխան պետք է ձևակերպի՝ պե՞տք է արդյոք Հայաստանին հանքարդյունաբերությունը, թե՞ չէ, իսկ եթե այո, հստակ կանոններ սահմանի առաջին հերթին անվտանգ հանքարդյունաբերություն ծավալելու հարցում:

Այս առումով Կառավորությունից հստակ մեսիջ կլինի այն, որ մոտակա օրերի ընթացքում Կառավարությունը թույլ տա Ամուլսարի աշխատակիցներին վերադառնալ իրենց բնականոն գործին, և հանքը վերջապես սկսի աշխատել` պետությանը, կազմակերպությանը, աշխատակիցներին և անհատին շահույթ բերելով, բայց վտանգի տակ չդնելով մեր բոլորիս առողջությունը և բնությունը:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը