Լրահոս

01.03.2010 11:23

Զոհեր՝ մեքենաների բախումից

Փետրվարի 28-ին, ժամը 18.20-ին Մեղրի քաղաքի ճանապարհային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Ագարակ-Երևան ավ­տո­ճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում' իրար են բախվել են «Օպել-Վեկտրա» մակնիշի 08 ՍԼ 569 եւ «ՎԱԶ-21011» մակնիշի 08 ՕԼ 643 պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով մեքենաների վարորդներ' 1987 թ. ծնված Ն. Հա­կոբ­յանը և 1985 թ. ծնված Մ. Հայրապետյանը, տեղում զոհվել են, իսկ «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 1983 թ. ծնված Հ. Ավագյանը և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտո­­մեքենայի ուղևորներ' 1985 թ. ծնված Ա. Ծատրյանը, 1984 թ. ծնված Է. Բադալյանը և 1988 թ. ծնված Ա. Միր­զոյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:

Փրկա­րար­ների օգնությամբ տուժածները դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Ագարակի հիվանդանոց:

Բժիշկները տուժածների վի­ճա­կը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։