Կարծիք

16.08.2018 10:15


«Բնապահպանները» պետք է Փաշինյանի ստրատեգիայի տառին համապատասխան փոխեն իրենց լոկացիան՝ փակելով այլ հանքեր տանող ճանապարհը

«Բնապահպանները» պետք է Փաշինյանի ստրատեգիայի տառին համապատասխան փոխեն իրենց լոկացիան՝ փակելով այլ հանքեր տանող ճանապարհը

Երբ Ռուսաստանը մի քանի տարի առաջ ուկրաինական ճգնաժամի հետևանքով բախվեց արևմուտքի պատժամիջոցներին, պարզ դարձավ, որ ռուսաստանյան տնտեսությունը լուրջ դիվերսիկացման կարիք ունի:

Երբ Հայաստանում տեսակետներ են հնչում, թե մեզ այս կամ այն ոլորտը հարկավոր չէ զարգացնել, մեղմ ասած, զարմանում եմ: Մեզ հարկավոր է զարգացնել թե՛ տուրիզմը, թե՛ IT-ին, թե՛ մեքենաշինությունը, թե՛ քիմիական ու հանքարդյունաբերությունը, թե՛ առողջապահությունը և այլն:

Մենք չենք կարող հրաժարվել հանքարդյունաբերությունից հօգուտ այն ոլորտների, որոնք դեռ զարգացման փուլում են: Մենք չենք կարող հրաժարվել պոլիտեխնիկական կրթությունից՝ փակելով բնագիտական ֆակուլտետները: Մենք կարող ենք ստիպել, օրինակ, որ 20-ից ավելի հանքարդյունաբերական ձեռնարկություններ գերշահույթ ստանալու փոխարեն նոր տեխնոլոգիաներ ներդնեն ու մինիմալի հասցնեն բնապահպանական ռիսկերը: Դրա համար հարկավոր է քաղաքական որոշում կառավարության կողմից:

Մենք չենք կարող հրաժարվել նաև, առանց լուրջ փաստարկների, միջազգային ներդրողներից, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտում:

Եթե «բնապահպան ակտիվիստները» գտնում են, որ «Լիդիան Արմենիայի» գործունեությունը՝ նրա տեխնոլոգիական հագեցումով, իրոք, չի կարողանում ռիսկերը մինիմալի հասցնել, ապա առավելևս Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ստրատեգիան կիրառող «բնապահպանները» պետք է Փաշինյանի ստրատեգիայի տառին համապատասխան փոխեն իրենց լոկացիան՝ փակելով այլ հանքեր տանող ճանապարհը:

Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը