Քաղաքական

15.08.2018 16:22


Օլեգ Եսայանը հետ է կանչվել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից

Օլեգ Եսայանը հետ է կանչվել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Օլեգ Եսայանը հետ է կանչվել Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Օլեգ Եսայանին հետ կանչել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Օլեգ Եսայանը հետ է կանչվել նաև Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից:

Մեկ այլ հրամանագրի համաձայն Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արմեն Ղևոնդյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը