Կարծիք

15.08.2018 10:31


Ընդամենը ջուր լցվեց Քոչարյանի ջրաղացին

Ընդամենը ջուր լցվեց Քոչարյանի ջրաղացին

Ռ. Քոչարյանը իր ոտով գալիս է հարցաքննության, ՀՔԾ֊ի «արհեստավարժները» պարզվեց՝ ոչ մի հարց չունեին, դնում հարցաքննելու փոխարեն միանգամից մեղադրանք են առաջադրում։ Էդ ժամանակ գրեցի, որ կներեք, բայց հո դուք անմեղսունակ չե՞ք... Կորսված հնարավորության մասին բարձրաձայնելս ոմանց մոտ առաջ քաշեց վարկած, որ ես քոչարյանական եմ։ Այսօր ոմանց թեթև ձեռքով տապալվեց ասուլիսը։ Մարդ, որ գրեթե միշտ հարցազրույց է տվել «ընտրյալ» լրատվամիջոցներին, այս անգամ հրավիրել էր բաց ասուլիս...

ՀՔԾ֊ի հարցաքննության տապալումը, այսօրվա ասուլիսի տապալումը մի ինչ֊որ անտեսանելի ձեռքի գործն է միանշանակ. Երկու դեպքում էլ ընդամենը ջուր լցվեց Քոչարյանի ջրաղացին...

Գնել Ղլեչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը