Աշխարհ

14.08.2018 20:33


Ադրբեջանում բողոքի ակցիա է կազմակերպվել ԱՄՆ-ի դեմ (տեսանյութ)

Ադրբեջանում բողոքի ակցիա է կազմակերպվել ԱՄՆ-ի դեմ (տեսանյութ)

Բաքվում մի խումբ մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել ԱՄՆ-ի դեմ: Պատճառը Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցներն են:

Մասնակիցները հավաքվել են Բաքվի թուրքական դեսպանատան առջև և իրենց զորակցությունն են հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ծածանել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Կեցցե Թուրքիան, կեցցե Էրդողանը», «Այրեք դոլարը»։

Մասնակիցներից Մուհարրեմ Իսմայիլովը լրագրողների հետ զրույցում ասել է. «Այսօր Թուրքիայի կողքին կանգնած են Ադրբեջանը, Պակիստանը, Կատարը և Միջին Ասիայի եղբայրական երկրները։ Միացյալ Նահանգները 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում ցանկացավ իրականացնել հեղաշրջում, բայց չկարողացավ։ Հիմա էլ ցանկանում է Թուրքիայում ֆինանսական ճգնաժամ ստեղծել»։

Ակցիայի մեկ այլ մասնակից Նազիմ Աջալովը պատժամիջոցների պատճառ է համարել այն, որ Թուրքիան տարածաշրջանում մեծացնում է իր տնտեսական և քաղաքական ուժը։

Միջոցառման ընթացքում Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արվել օգտագործել թուրքական ապրանք և թուրքական լիրա։

Որպես բողոքի նշան, ակցիայի մասնակիցներն այրել են դոլարի թղթադրամներ:

Այս խորագրի վերջին նյութերը