Նիկոլ Փաշինյանը որևէ ուղղակի կամ անուղղակի կապ չունի Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման հետ. ՀՀ վարչապետի խոսնակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ ուղղակի կամ անուղղակի կապ չունի այսօր «Էրեբունի պլազայում» նախատեսված Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման հետ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը՝ ի պատասխան դիտարկման, որ ակցիայի մասնակիցների շարքում էին նաև Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատից անձինք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։
«Իհարկե՝ ոչ»,- ասաց Ա.Եղոյանը՝ նկատելով, որ քաղաքական դիսկուրս ձևավորելու առումով վարչապետի դերը մեծ է, և նա այս պահի դրությամբ ամենահայտնի քաղաքական գործիչն է Հայաստանում։
«Քաղաքական հայացքներից, քաղաքացիական դիրքորոշումից բխած գործողություն է, ամեն մարդ ազատ է իր գործողություններում։ Այստեղ էականն այն է, թե այդ մարդը որևէ պաշտոն զբաղեցնո՞ւմ է»,-հավելեց նա՝ ուշադրություն հրավիրելով, որ բողոքի ակցիայի մասնակիցների մեջ կային նաև այլ կուսակցությունների համակիրներ կամ անկուսակցականներ։
Ա. Եղոյանը հրաժարվեց մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությունը, թե «իշխանությունը վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսի, և դրա համար իրենց ակտիվիստներին ուղարկել էին, որ ասուլիսը տապալվի»։
Նա հրաժարվեց նաև պատասխանել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հնչող մեղադրանքներին, որ ակցիան կազմակերպված էր իշխանությունների կողմից։ Թե ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչները նույն Ֆեյսբուքով տեղեկություններ տարածում, «լայվեր» անում, իսկ հնչող հակառակ կարծիքներին հարկ չեն համարում անդրադառնալ, Ա.Եղոյանը նշեց, որ սոցիալական ցանցն ընկալում են՝ որպես հարթակ, որտեղ կոնկրետ անձանց գրառումներին, նպատակահարմար գտնելու դեպքում, պատասխանում են։
Նկատենք, որ «Էրեբունի պլազայի» սրահ ներխուժած անձանց մեջ կային հանրությանը հայտնի ու անհայտ տարբեր մարդիկ։ Ն.Փաշինյանի թիմակիցներից այդտեղ էին Դավիթ Մկրտչյանը, Գարեգին Միսկարյանը, նրա վարորդ Ամիգո Ղուկասյանը, Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավար Վահան Կոստանյանը, ՀԱԿ-ի թիմակիցների Տիգրան Առաքելյանը, Կարեն Թովմասյանը, տարկետման իրավունքի դեմ պայքարի ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը, դերասան Աշոտ Ադամյանը, «Նաիրիտի» նախկին մամլո խոսնակ, ներկայումս ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Անուշ Հարությունյանը և այլք: