Լրահոս

14.08.2018 10:46


Երևանի բնակիչը ցանկացել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով 3-րդ հարկի պատշգամբից

Երևանի բնակիչը ցանկացել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով 3-րդ հարկի պատշգամբից

Օգոստոսի 14-ին, ժամը 09:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով 3-րդ հարկի պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Բ. Ժ.-ի (ծնված 1938 թ.) ինքնասպանության փորձը կանխվել է:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Այս խորագրի վերջին նյութերը