Լրահոս

14.08.2018 10:43


29-ամյա վարորդը Իսակովի պողոտայում BMW-ով բախվել է էլեկտրասյանը

29-ամյա վարորդը Իսակովի պողոտայում BMW-ով բախվել է էլեկտրասյանը

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Սերոբ Բոյմշակյանը իր վարած BMW մակնիշի 35 TN 552 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի թիվ 27/3 հասցեի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, և առաջ ընթանալով մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, 23-ամյա Նաիրա Զորոյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս է շպրտվել:

Վարորդը դեպքի վայրում հայտնում էր, որ վթարի պատճառը եղել է այն, որ մեկ այլ Mersedes վթարային իրավիճակ է ստեղծել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդ Ս. Բոյմշակյանը աշխատում է «Ապարան» ՍՊԸ-ում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ամբողջական տվյալները:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը