«Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից». Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր
Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, որոշեց բավարարել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանական խմբի վերաքննիչ բողոքը։
Փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը օգտվում է անձեռնմխելիության իրավունքից։ «Չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման և պատասխանատվության իր պաշտոնավարման ժամանակ և պաշտոնավարումից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից»,-ասաց Սահակյանը։ Իսկ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ մնում է իր դիրքորոշմանը, Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, դատարանի որոշումը ապօրինի է, հույս ունեն, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կբերի:
Primenews.am-ի թղթակցին հաջողվել է կապ հաստատել Քոչարյանի ազատ արձակման որոշումը կայացրած դատավորի՝ Ալեքսանդր Ազարյանի հետ: Ստորև ներկայացնում ենք նրա հետ հարց ու պատասխանը։
-Պարոն Ազարյան, քիչ առաջ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ապօրինի է և հույս է հայտնել, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներակայցնի։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից՝ նկատի ունենալով, որ դեռևս որոշումը չկարդացած, ՀՔԾ-ն գնահատական է տալիս՝ ապօրինի է, թե ոչ։
-Սոցիալական ցանցերում քննարկվում է կայացված որոշման ճիշտ կամ սխալ լինելը։ Հասարակության մի լայն զանգված հիասթափված է ձեր կայացրած որոշումից։ Սպասելի՞ էր Ձեզ համար նման բուռն արձագանքը։
-Գիտեք, ես ոչ հասարակության պատվեր եմ կատարում, ոչ այլ անձի կամ խմբակցության։ Ես առաջնորդվում եմ օրենքով միայն և ոչ թե սոցիալական ցանցերում առկա տրամադրություններով։
-Ես չեմ կարող ասել ոչինչ։ Կբողաքարկե՞ն, թե՞ չեն բողոքարկի, բողոքարկելու դեպքում ի ՞նչ հեռանկար է սպասվում։ Ես չեմ կարող կանխատեսել վերադաս դատարանի որոշումը։
-Պարոն Ազարյան, ի՞նչ եք կարծում, եթե այլ դատավոր քններ գործը, ի՞նչ որոշում նա կկայացներ։
-Ցանկացած դեպքում ցանկացած դատավոր պետք է առաջնորդվի ոչ թե իրավիճակի փոփոխությունով, այլ օրենքով միայն։
***
Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի բողոքի վերաբերյալ որոշում կայացրած դատավոր Ալեքսանդր Ազարյանը«Փաստինֆո»-ի հետ զրույցում ՀՔԾ-ի հայտարարությունները շատ բացասական է գնահատել:
«Իմ համոզմամբ` անթույլատրելի է նման հայտարարություններ անել՝ առանց որոշմանը ծանոթ լինելու, առանց տեղեկանալու, թե ինչ պատճառաբանություններ են տեղ գտել որոշման մեջ: Կարծում եմ՝ նաև նման արտահայտություններով որոշ պաշտոնատար անձինք որդեգրել են հաճոյանալու քաղաքականություն, խոսքը վերաբերում է ոչ միայն ՀՔԾ-ին»,-ասել է Ալեքսանդր Ազարյանը:
Նրա գնահատմամբ՝ պրոֆեսիոնալ իրավաբանն ուղղակի իրավունք չունի նման արտահայտություն անել: Միևնույն ժամանակ նա չի բացառել նաև, որ նման գնահատականներով ենթադրյալ ճնշման փորձ է կատարվում:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե Ա.Ազարյանը Քոչարյանի նախագահության տարիներին աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի աշխատակազմի գլխավոր մասնագետ, դատավորն ասել է.
«Ես որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել այդ գործը քննելու առումով, քանի որ Ռոբերտ Քոչարյանի հետ երբեք չեմ շփվել, նույնիսկ տարբեր մասնաշենքերում ենք աշխատել՝ Քոչարյանը՝ իր նստավայրում, ես՝ ակադեմիայի գրադարանի շենքում»:
Դատավորը նաև հայտնել է, որ կալանքի բողոքի քննության նիստի ժամանակ այդ մասին բացահայտ հայտարարել է կողմերին՝ իր ինքնաբացարկի հարցը քննարկելու ժամանակ, սակայն ինքնաբացարկի միջնորդություն իրեն չի ներկայացվել.
«Տարակուսանք է առաջացնում այն, որ նշված հարցը բարձրացվում է Հատուկ քննչական ծառայության կողմից հիմա, այսինքն՝ իրենց համար ոչ բարենպաստ որոշում է հրապարակելուց հետո»:
«Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից». Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավոր
Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, որոշեց բավարարել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանական խմբի վերաքննիչ բողոքը։
Փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը օգտվում է անձեռնմխելիության իրավունքից։ «Չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման և պատասխանատվության իր պաշտոնավարման ժամանակ և պաշտոնավարումից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից»,-ասաց Սահակյանը։ Իսկ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ մնում է իր դիրքորոշմանը, Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, դատարանի որոշումը ապօրինի է, հույս ունեն, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կբերի:
Primenews.am-ի թղթակցին հաջողվել է կապ հաստատել Քոչարյանի ազատ արձակման որոշումը կայացրած դատավորի՝ Ալեքսանդր Ազարյանի հետ: Ստորև ներկայացնում ենք նրա հետ հարց ու պատասխանը։
-Պարոն Ազարյան, քիչ առաջ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ապօրինի է և հույս է հայտնել, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներակայցնի։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից՝ նկատի ունենալով, որ դեռևս որոշումը չկարդացած, ՀՔԾ-ն գնահատական է տալիս՝ ապօրինի է, թե ոչ։
-Սոցիալական ցանցերում քննարկվում է կայացված որոշման ճիշտ կամ սխալ լինելը։ Հասարակության մի լայն զանգված հիասթափված է ձեր կայացրած որոշումից։ Սպասելի՞ էր Ձեզ համար նման բուռն արձագանքը։
-Գիտեք, ես ոչ հասարակության պատվեր եմ կատարում, ոչ այլ անձի կամ խմբակցության։ Ես առաջնորդվում եմ օրենքով միայն և ոչ թե սոցիալական ցանցերում առկա տրամադրություններով։
-Ի՞նչ եք կարծում՝ ինչ ընթացք կունենան իրադարձությունները, եթե, այնուամենայնիվ, որոշումը դատախազությունը բողոքարկի։
-Ես չեմ կարող ասել ոչինչ։ Կբողաքարկե՞ն, թե՞ չեն բողոքարկի, բողոքարկելու դեպքում ի ՞նչ հեռանկար է սպասվում։ Ես չեմ կարող կանխատեսել վերադաս դատարանի որոշումը։
-Պարոն Ազարյան, ի՞նչ եք կարծում, եթե այլ դատավոր քններ գործը, ի՞նչ որոշում նա կկայացներ։
-Ցանկացած դեպքում ցանկացած դատավոր պետք է առաջնորդվի ոչ թե իրավիճակի փոփոխությունով, այլ օրենքով միայն։
***
Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի բողոքի վերաբերյալ որոշում կայացրած դատավոր Ալեքսանդր Ազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ՀՔԾ-ի հայտարարությունները շատ բացասական է գնահատել: