Աշխարհ

13.08.2018 19:06


Թուրքիայում ահաբեկչական գործողություն է կանխվել

Թուրքիայում ահաբեկչական գործողություն է կանխվել

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MİT) և ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության ձեռք բերված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում Հաթայում բռնագրավվել է մեծ քանակությամբ պայթուցիկ նյութ:

Թուրքական աղբյուրների պնդմամբ՝ ռազմամթերքը բերվել է Սիրիայից «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԱԿ- PKK) ահաբեկչական կառույցի սիրիական թևը համարվող PYD/ YPG անդամների կողմից:

Վերոհիշյալ հետախուզական տվյալների համաձայն՝ պահանջված 30 գ TNT (Trinitrotoluene) պայթուցիկ նյութը նախատեսված էր տեղափոխել Թուրքիայի արևմտյան նահանգներ և օգտագործել ահաբեկչական գործողություններ կազմակերպելու նպատակով:

Հետախուզական աշխատանք իրականացնող օպերատիվ խմբերը PKK-PYD/YPG-ի պայթուցիկ նյութ տեղափոխող մեքենաները կանգնեցրել են Հասսա-Գազիանթեփ ճանապարհին:

25կգ պայթուցիկ նյութը հայտնաբերվել էր թեթև մարդատար ավտոմեքենայում, իսկ մյուս 5 կգ զանգվածը գտնվել էր Սիրիայի քաղաքացի Ալի Ա-ի տանը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը