Դատարանը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեց (տեսանյութ)
Դատարանը հրապարակել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պաշտպանների բողոքի մասին որոշումը:
Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, բավարարել է պաշտպանների բողոքը և Ռ․Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացրել է՝ համարելով, որ նա օրենքով անձեռնմխելի է։
«Դատարանը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը և հայտարարեց, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը, հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է՝ օգտվում է անձեռնմխելիության իրավունքից»,-նիստից հետո լրագրողներին ասել է Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը։

7or.am