Աշխարհ

13.08.2018 14:44


Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է վիրավորվել

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է վիրավորվել

Օգոստոսի 12-ին շփման գծի նախիջևանյան ուղղությամբ հայկական կրակից վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Իսրաֆիլով Սամիթ Ադալեթ օղլուն (İsrəfilov Samit Ədalət oğlu): Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Նշվում է, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Այն, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է վիրավոր ունենալու մասին, այն էլ կյանքին վտանգ չսպառնացող վիրավորումով, տարօրինակ է, քանի որ նման դեպքերի մասին Ադրբեջանի ՊՆ կայքը հայտնում է բավական հազվադեպ:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը