Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացնում
Մենք՝ Ամուլսարի շրջակա համայնքների՝ Գորայքի, Սարավանի, Գնդեվազի, Ջերմուկի և այլ համայնքների հազարից ավելի բնակիչներ, արդեն երկրորդ անգամ դիմել ենք վարչապետին և կառավարությանը, կոչ անելով միջամտել՝ վերջ տալ Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակմանը և ապահովել արժանապատիվ աշխատելումեր սահմանադրական իրավունքի վերականգնումը։ Այսօր մենք՝ հարյուրից ավելի պատվիրակությամբ այս համայնքերից եկել ենք Երևան և մնալու ենք կառավարության շենքի մոտ՝ մեր ձայնը լսելի դարձնելու կառավարությանը։
Միաժամանակ դիմում ենք Հայաստանի բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին՝ մեր կոպտորեն խախտվող իրավունքները պաշտպանելու կոչով։ Մի քանի տասնյակ անձինք՝ հանդես գալով համայնքի անունից, արդեն 50 օր ապօրինաբար զրկել են մեզ աշխատելու իրավունքից։ Այս արարքը ապօրինություն է, և պատկան մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն մեր իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։
Արդյոք Ամուլսարը համապատասխանում է բնապահպանական նորմերին, պետք է որոշեն համապատասխան կառույցները, և ոչ թե մի խումբ՝ անհայտ աղբյուրներից սնվող օրինազանց մարդիկ։Մինչդեռ պետությունը այսօր քայլեր չի ձեռնարկում հանքի շինարարության ապօրինի կասեցումը դադարեցնելու և մեր՝ օրինապաշտ քաղաքացիներիս իրավունքները պաշտպանելու և ապօրինություն իրականացնող ինքնակոչ «բնապահպաններից» պաշտպանելու համար։
Մենք ենք համայնքը և մենք ենք իրականում Հայաստանի հպարտ քաղաքացիները: Մեր իրավունքները կոպտորեն խախտվում են։ Հպարտ քաղաքացին աշխատասեր, արժանապատիվ հարկատուն է, ոչ թե մի քանի ամիս անհայտ աղբյուրներից սնվող՝ ուղղորդված ապօրինություն իրականացնողները։
Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացնում
Մենք՝ Ամուլսարի շրջակա համայնքների՝ Գորայքի, Սարավանի, Գնդեվազի, Ջերմուկի և այլ համայնքների հազարից ավելի բնակիչներ, արդեն երկրորդ անգամ դիմել ենք վարչապետին և կառավարությանը, կոչ անելով միջամտել՝ վերջ տալ Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակմանը և ապահովել արժանապատիվ աշխատելումեր սահմանադրական իրավունքի վերականգնումը։ Այսօր մենք՝ հարյուրից ավելի պատվիրակությամբ այս համայնքերից եկել ենք Երևան և մնալու ենք կառավարության շենքի մոտ՝ մեր ձայնը լսելի դարձնելու կառավարությանը։
Միաժամանակ դիմում ենք Հայաստանի բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին՝ մեր կոպտորեն խախտվող իրավունքները պաշտպանելու կոչով։ Մի քանի տասնյակ անձինք՝ հանդես գալով համայնքի անունից, արդեն 50 օր ապօրինաբար զրկել են մեզ աշխատելու իրավունքից։ Այս արարքը ապօրինություն է, և պատկան մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն մեր իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։
Արդյոք Ամուլսարը համապատասխանում է բնապահպանական նորմերին, պետք է որոշեն համապատասխան կառույցները, և ոչ թե մի խումբ՝ անհայտ աղբյուրներից սնվող օրինազանց մարդիկ։ Մինչդեռ պետությունը այսօր քայլեր չի ձեռնարկում հանքի շինարարության ապօրինի կասեցումը դադարեցնելու և մեր՝ օրինապաշտ քաղաքացիներիս իրավունքները պաշտպանելու և ապօրինություն իրականացնող ինքնակոչ «բնապահպաններից» պաշտպանելու համար։
Մենք ենք համայնքը և մենք ենք իրականում Հայաստանի հպարտ քաղաքացիները: Մեր իրավունքները կոպտորեն խախտվում են։ Հպարտ քաղաքացին աշխատասեր, արժանապատիվ հարկատուն է, ոչ թե մի քանի ամիս անհայտ աղբյուրներից սնվող՝ ուղղորդված ապօրինություն իրականացնողները։
Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներ