Լրահոս

12.08.2018 12:36


Երիտասարդ աղջիկը փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով «Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձան»-ի մոտակայքից

Երիտասարդ աղջիկը փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով «Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձան»-ի մոտակայքից

Օգոստոսի 12-ին, ժամը 07:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երիտասարդ աղջիկը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի «Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձան»-ի մոտակայքից։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները կանխել են Լ. Հ.-ի (1999թ.) ինքնասպանության փորձը:

Դեպքի վայրում հոգեբանական աջակցության բաժնի փորձնակ Արամյանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Փրկարարները Լ. Հ.-ին տեղափոխել են ԵՔՎ ոստիկանության Արաբկիրի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը