Ժողովուրդն, իհարկե, հաղթել է, բայց արդյոք հաղթե՞լ են մարդու իրավունքները
Սոցիալական ցանցերի ի հայտ գալուց ի վեր դրանք հետզհետե գերիշխող դիրք ձեռքբերեցին՝ որպես հանրային ֆորում, որպես քննարկումների հարթակ։ Եվ այս նոր պայմաններում հենց սոցիալական ցանցերում է գեներացվում «հասարակական կարծիքը» կարևորություն ունեցող հարցերի շուրջ։
Արդյոք առկա իրավական գործիքակազմը բավարա՞ր է ապահովելու սոցցանցերում խոսքի ազատության անհրաժեշտ հավասարակշռումը մարդու այլ իրավունքների, այլ հանրային արժեքների հետ (առաջին հերթին՝ մարդու արժանապատվության, նաև՝ անմեղության կանխավարկածի և այլն)։ Վստահ եմ, որ՝ ոչ։
Վիճակն առավել բարդանում է կեղծ օգտահաշիվների համատարած կիրառման արդյունքում։ Առկա են մարդկանց հանրային կերպարը «ոչնչացնելու» համար հատուկ ստեղծված կեղծ օգտահաշիվներ (եկեք դրանց պայմանականորեն կոչենք «տերմինատորներ»), որոնք բացառապես տարածում են հայհոյախոսություն, վիրավորանք, զրպարտություն։ Սա նորմա՞լ վիճակ է։ Վստահ եմ, որ ոչ։
Ինչպե՞ս պայքարել սոցցանցերում ատելության տարածման, հատկապես «տերմինատորների» կիրառման դեմ։ Չգիտեմ։ Բայց պետք է խնդիրը հստակ ընկալվի քաղաքացիական հասարակության, հատկապես դրա իրավապաշտպան թևի կողմից։ Սակայն իրականությունն այն է, որ երբեմն հենց իրավապաշտպաններն են այդ ատելության խոսքի տարածողները։ Այդ պայմաններում ի՞նչ ակնկալես լայն հանրությունից։
Ամեն դեպքում, մարդու իրավունքների երաշխավորման պարտականությունը պետությանն է, և վերջնական պատասխանատուն հենց պետությունն է։ Թե՛ «նեգատիվ» պարտականությունը և թե՛ «պոզիտիվ» պարտականությունը ի վերջո պետությանն է։ Ի՞նչ է դա նշանակում։
(1) Պետական ծառայողները չպետք է ատելություն, իրավական մշակույթին հակասող այլ գաղափարներ տարածեն սոցցանցերում, իսկ պաշտոնական հաղորդագրություններում պետք է դրսևորվի հարգանք մարդու իրավունքների նկատմամբ։ Իրապես, ոչ թե ձևականորեն։
(2) Պետությունը պետք է գործուն մեխանիզմներ մշակի ու կիրառի (գուցե նաև քրեաիրավական բնույթի)՝ մարդկանց պաշտպանելու «տերմինատորների» հարձակումներից։ Հատկապես այլախոհներին ու մասնագիտական հատուկ գործառույթ կատարողներին (փաստաբաններ, լրագրողներ և այլն)։
Ժողովուրդն, իհարկե, հաղթել է, բայց արդյոք հաղթե՞լ են մարդու իրավունքները
Սոցիալական ցանցերի ի հայտ գալուց ի վեր դրանք հետզհետե գերիշխող դիրք ձեռքբերեցին՝ որպես հանրային ֆորում, որպես քննարկումների հարթակ։ Եվ այս նոր պայմաններում հենց սոցիալական ցանցերում է գեներացվում «հասարակական կարծիքը» կարևորություն ունեցող հարցերի շուրջ։
Արդյոք առկա իրավական գործիքակազմը բավարա՞ր է ապահովելու սոցցանցերում խոսքի ազատության անհրաժեշտ հավասարակշռումը մարդու այլ իրավունքների, այլ հանրային արժեքների հետ (առաջին հերթին՝ մարդու արժանապատվության, նաև՝ անմեղության կանխավարկածի և այլն)։ Վստահ եմ, որ՝ ոչ։
Վիճակն առավել բարդանում է կեղծ օգտահաշիվների համատարած կիրառման արդյունքում։ Առկա են մարդկանց հանրային կերպարը «ոչնչացնելու» համար հատուկ ստեղծված կեղծ օգտահաշիվներ (եկեք դրանց պայմանականորեն կոչենք «տերմինատորներ»), որոնք բացառապես տարածում են հայհոյախոսություն, վիրավորանք, զրպարտություն։ Սա նորմա՞լ վիճակ է։ Վստահ եմ, որ ոչ։
Ինչպե՞ս պայքարել սոցցանցերում ատելության տարածման, հատկապես «տերմինատորների» կիրառման դեմ։ Չգիտեմ։ Բայց պետք է խնդիրը հստակ ընկալվի քաղաքացիական հասարակության, հատկապես դրա իրավապաշտպան թևի կողմից։ Սակայն իրականությունն այն է, որ երբեմն հենց իրավապաշտպաններն են այդ ատելության խոսքի տարածողները։ Այդ պայմաններում ի՞նչ ակնկալես լայն հանրությունից։
Ամեն դեպքում, մարդու իրավունքների երաշխավորման պարտականությունը պետությանն է, և վերջնական պատասխանատուն հենց պետությունն է։ Թե՛ «նեգատիվ» պարտականությունը և թե՛ «պոզիտիվ» պարտականությունը ի վերջո պետությանն է։
Ի՞նչ է դա նշանակում։
(1) Պետական ծառայողները չպետք է ատելություն, իրավական մշակույթին հակասող այլ գաղափարներ տարածեն սոցցանցերում, իսկ պաշտոնական հաղորդագրություններում պետք է դրսևորվի հարգանք մարդու իրավունքների նկատմամբ։ Իրապես, ոչ թե ձևականորեն։
(2) Պետությունը պետք է գործուն մեխանիզմներ մշակի ու կիրառի (գուցե նաև քրեաիրավական բնույթի)՝ մարդկանց պաշտպանելու «տերմինատորների» հարձակումներից։ Հատկապես այլախոհներին ու մասնագիտական հատուկ գործառույթ կատարողներին (փաստաբաններ, լրագրողներ և այլն)։
Այս խնդիրները չափազանց կարևոր են։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից