Լրահոս

11.08.2018 22:20


Երևանում իր տան մուտքի մոտ հայտնաբերվել է դանակի մի քանի հարված ստացած տանտիրուհին

Երևանում իր տան մուտքի մոտ հայտնաբերվել է դանակի մի քանի հարված ստացած տանտիրուհին

Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի 36/ե շենքի բնակարաններից մեկի մուտքի դիմաց վիրավոր կին է ընկած: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ահազանգում են Երևանի 1-03 շտապօգնություն, և դեպքի վայր ժամանած բժիշկների խումբը վիրավոր կնոջը, ով մարմնի տարբեր մասերին ստացել է 5-ից ավելի դանակի հարվածներ, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արդեն «Էրեբունիում» բժիշկները կարողանում են կնոջը անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել, ով այս պահին էլ գտնվում է ծանր, կայուն վիճակում:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը նշված շենքի բնակչուհի, 73-ամյա Էլիոնորա Հայրյանն է: Ոստիկաններն ու քննիչները աշխատում են մի քանի վարկածի, այդ թվում՝ ավազակային հարձակման, կողոպուտի, սպանության փորձի, առողջությանը ծանր վնասվածքներ պատճառելու ուղղությամբ: Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը