Հարկ եղած դեպքում Մանվել Գրիգորյանը «պատասխան կտա Ռոբերտ Քոչարյանին»․ Գեներալի փաստաբան
Գեներալ Մանվել Գրիգորյանը դեռ կպատասխանի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն պնդումներին, թե 2008 թվականին պաշտպանության այն ժամանակվա փոխնախարարներ Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանը բանակը քաղաքականության մեջ ներքաշելու փորձեր են արել: Այս մասին «Ազատության» հետ զրույցում այսօր հայտարարեց կալանավորված գեներալի փաստաբան Արսեն Մկրտչյանը:
Վերջինիս խոսքով՝ իր պաշտպանյալն, իհարկե, չի ուրախացել Քոչարյանի կալանավորմամբ, բայց և նախկին նախագահի ձևակերպումները, Մանվել Գրիգորյանի համար, մեղմ ասած, գեղեցիկ չեն։ «Մանվել Գրիգորյանը, ի տարբերություն որոշ այլ հայտնի կալանավորվածների, ավելի քչախոս է, մեղադրանքներ չի շպրտում, զուսպ է, բայց, որպես պաշտպանական կողմի ներկայացուցիչ, ասեմ, որ նման հայտարարություններն անպատասխան չեն մնա: Դա գեղեցիկ չէ: Դրա գնահատականը մի փոքր ուշ, եթե ստիպված եղանք, կտանք»,-ասաց փաստաբանը:
Փաստաբան Արսեն Մկրտչյանը կոչ արեց երկրորդ նախագահի պաշտպանական թիմին՝ չչարախոսել Մանվել Գրիգորյանի մասին։ «Ինչ չի արել մեր պաշտպանյալը, բնավ պետք էլ չէ հրապարակայնացնել: Նա վատ բաներ չի արել, հիմա էլ չի անում, հիմա էլ չի արձագանքում, չի խանգարում մնացած կալանավորվածներին»,-ասաց Գրիգորյանի փաստաբանը:
Նրա խոսքով՝ գեներալի միակ լուրջ խնդիրն այս պահին կալանքի կրման հետ չհամատեղվող հիվանդություններն են․ ամեն օր սպասում են վատթարագույնին: Պաշտպանը Մանվել Գրիգորյանի այժմյան վիճակը համեմատում է հայտնի «Հաց բերողի» վիճակի հետ՝ պնդելով, որ իր պաշտպանյալն այժմ ավելի վատառողջ է։ Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներին, Արսեն Մկրտչանի խոսքով՝ թեև նրանց դեմ տարբեր մեղադրանքներ են առաջադրվել, բոլորն էլ Հայաստանում են և սատարում են գեներալին։