Աշխարհ

11.08.2018 19:11


Ադրբեջանում կալանավորել են բամբակի դաշտերում թունավորումների ենթադրյալ մեղավորներին

Ադրբեջանում կալանավորել են բամբակի դաշտերում թունավորումների ենթադրյալ մեղավորներին

Ադրբեջանում կալանավորվել են բամբակի դաշտերում թունավորումների համար մեղադրվող գյուղատնտեսության ոլորտի տասն աշխատակցի։

Այս տարվա հունիսին Ադրբեջանի տարբեր շրջանների բամբակի դաշտերում թունաքիմիկատներով թունավորվելու չորս դեպք է տեղի ունեցել։ Ընդհանուր առմամբ տուժել է բամբակ հավաքող ավելի քան 200 մարդ, սակայն մահվան դեպքեր չեն գրանցվել։

Ինչպես հաղորդում է գլխավոր դատախազությունը, հետաքննությունը ցույց է տվել, որ թունավորման պատճառը դաշտերում վնասատուների դեմ քիմիկատների օգտագործման ու աշխատանքի անվտանգության տեխնիկայի կանոնների խախտումն է եղել։

Այդ խախտման համար մեղադրվում է 10 գյուղատնտես, բույսերի պաշտպանության կենտրոնի պետն ու պատասխանատու այլ անձինք։

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը