Աշխարհ

10.08.2018 15:50


Թուրքիայի ամենաթանկարժեք առանձնատունը․ մակերեսի 70 տոկոսը ոսկեզօծ է (լուսանկարներ)

Թուրքիայի ամենաթանկարժեք առանձնատունը․ մակերեսի 70 տոկոսը ոսկեզօծ է (լուսանկարներ)

Թուրքիայի Մալաթիա նահանգում է գտնվում երկրի թերևս ամենաթանկարժեք առանձնատունը, որի մակերեսի 70 տոկոսը ոսկեզօծ է։ Շինությունն իր տեսքով իսկական արքայական պալատ է հիշեցնում։ Այն ուշադրություն է գրավում ոչ միայն ոսկու առատությամբ, այլև յուրահատուկ ճարտարապետական լուծումներով։ Կառույցն իր տեսակի մեջ եզակի ստեղծագործություն է ողջ Թուրքիայի համար։

Մալաթիայի Հաջի Աբդի թաղամասում գտնվող այս չորս հարկանի շենքի բոլոր սենյակների դռների բռնակներն ու ծորակներն օծված են 24 կարատանոց ոսկով։ Պատերի զարդաքանդակները և կահույքը պատված են ոսկու թերթերով, ընդ որում՝ ամեն ինչ անթերի է ու մանրանկարչի աշխատանք է հիշեցնում։

Տան ողջ կահույքը և բոլոր դեկորացիաները պատրաստված են չափազանց թանկարժեք և դիմացկուն հումքից, քան սովորաբար ընդունված է օգտագործել կահույքի արտադրությունում։ Բոլոր դռները պողպատյա են, դրանք զգայուն են մատնահետքերի նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, ողջ շինությունը հագեցած է հատուկ անվտանգության համակարգով։

Կառույցի ընդհանուր արժեքը կազմում է 24 մլն թուրքական լիրա (այսօրվա փոխարժեքով՝ շուրջ 141․6 մլն դոլար)։ Կառույցի շինարարությունը տևել է 4 տարի, շինության նոր տերը կամ տերերը դեռևս հայտնի չեն։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը