Աշխարհ

10.08.2018 17:19


Ստալինի հետմահու դիմակը 17,3 հազար դոլարով վաճառվել Է աճուրդով. Daily Express

Ստալինի հետմահու դիմակը 17,3 հազար դոլարով վաճառվել Է աճուրդով. Daily Express

Ստալինի հետմահու դիմակը 13,5 հազար ստեռլինգով (17,3 հազար դոլարով) վաճառվել Է Մեծ Բրիտանիայի The Canterbury Auction Galleries աճուրդում: Ստալինի դեմքի եւ դաստակների բրոնզե ձուլվածքի լոտը հեռախոսով ձեռք Է բերվել օտարերկրացի հավաքորդի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Express թերթը:

31,7 սանտիմետր բարձրությամբ դիադիմակի նոր տիրոջ անունը չի հայտնվում: Առեւտրական տան տեղեկավտության համաձայն՝ այն վերջերս աճուրդի Է դրել մի բրիտանացի, որի պնդմամբ ինքը դիադիմակը հայտնաբերել Է իր պապի տան ձեղնահարկում, որն առեւտրական նավատորմի նավաստի Է եղել: Ստալինի հետմահու դիմակը հանել Է հայտնի քանդակագործ Մատվեյ Մանիզերը (1891-1966), որն այն ժամանակ ԽՍՀՄ Գերարվեստների ակադեմիայի փոխնախագահն Էր: Ընդամենն, ինչպես նշում Է բրիտանական հրատարակությունը, բրոնզով ձուլվել Է 12 այդպիսի պատճեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը