Օգոստոսի 9-ին, ժամը 22:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի ավտոճանապարհին՝ Հայկական խոհանոց ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի 58-րդ կմ-ին «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ղ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:
Շտապօգնության աշխատակիցները համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել վարորդին և ուղևոր՝ Վ. Հ.-ին (ծնված 1995 թ.), ովքեր հրաժարվել են հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
ՃՏՊ Լիճք գյուղում. կան տուժածներ