Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի դեմ վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց (տեսանյութ)
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը:
Հիշեցնենք, որ նախօրեին ավելի քան 8-ժամյա նիստից հետո դատարանը որոշել էր ընդմիջել այն:
«Քոչարյանը նույնպես ելույթ է ունեցել, նա շարունակում է պնդել, որ իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է»,-նիստից հետո ասել էր Քոչարյանի պաշտպան ԱրամՕրբելյանը:
***
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեմ բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում ավարտվեց. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:
Որոշումը կհրապարակվի երկուշաբթի օրը, ժամը 16.00-ին:
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի դեմ վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց (տեսանյութ)
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը:
Հիշեցնենք, որ նախօրեին ավելի քան 8-ժամյա նիստից հետո դատարանը որոշել էր ընդմիջել այն:
«Քոչարյանը նույնպես ելույթ է ունեցել, նա շարունակում է պնդել, որ իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է»,-նիստից հետո ասել էր Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

7or.am