Կարծիք

10.08.2018 09:17


Գոյություն ունեն ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք մինիմալի են հասցնում բնապահպանական ռիսկերը

Գոյություն ունեն ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք մինիմալի են հասցնում բնապահպանական ռիսկերը

Վերագործարկել Նաիրիտը, թե չվերագործարկել: Սա խնդիր չէ՝ վերագործարկել, որովհետև 1936 թվականին հիմնադրված ու կես դար աշխատած գործարանը հեչ էլ վնաս չէր ոչ էկոլոգիային, ոչ էլ հայերին, առավելևս կանանց (Խաչատուր Ստամբոլցյանի հեքիաթները):
Նաիրիտի գործարկման տարիների ընթացքում Հայաստանում հաստատ շատ ավելի շատ երեխա է ծնվել, քան դրա փակումից հետո կամ ընդհանրապես Հայաստանի արդյունաբերական երկիր լինելու տարիներին:

Ժամանակները փոխվել են, մարդիկ սովորել են ստեղծել տեխնոլոգիաներ, բարձր տեխնոլոգիաներ ցանկացած ոլորտի համար, այդ թվում՝ արդյունաբերության: Եթե Նաիրիտի պես հսկան վնաս է առողջությանը, ապա մի քանի հազար աշխատակիցները մազոխիստ են, որ պահանջում են գործարանի վերաբացում, այն էլ մի գործարանի, որը գտնվում է Երևանում, կենտրոնին շատ մոտ:

Հիմա նորից վերադառնամ Ամուլսարին, գոյություն ունեն ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք մինիմալի են հասցնում բնապահպանական ռիսկերը: Դրանք բավականին թանկ են, բայց լուրջ ներդրողի դեպքում՝ հնարավոր: «Լիդիան Արմենիան» լուրջ միջազգային ներդրող է, որը արդեն իսկ հարյուրավոր միլլիոնների հասնող ներդրում է արել Հայաստանում, նպաստել աշխատատեղերի ստեղծմանը: Արդյունաբերությունն իրենից նաև գիտելիքահենք արտադրություն է ենթադրում: Անգամ ուսումնասիրություն պետք չէ անել հասկանալու համար, որ բնագիտական ուղղություն ունեցող ֆակուլտետները գրեթե պահանջարկ չունեն մեր երկրում, մինչդեռ նման լուրջ ներդրողները կարող են հետաքրքրություն առաջացնել այդ ուղղությունների նկատմամբ՝ զարկ տալով գիտության զարգացմանը: Հայ մասնագետները կարող են լուրջ տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվել ու, ինչու ոչ, նաև արտահանել դրանք:

Պարզ է, որ Հայաստանում գործող այլ հանքավայրերի սեփականատերերը չեն ցանկանում հրաժարվել իրենց գերշահույթից ու ներդրումներ անել անվտանգ ու մաքուր արտադրությամբ զբաղվելու համար: Դրա համար էլ հայտնվում են վարձված «բնապահպաններ», որոնք երկրի շահերի հաշվին 30 արծաթով պատրաստ են սպասարկել Սերժ Սարգսյանի գերշահույթ ստանալու մոլուցքը:

Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը