Քաղաքական

09.08.2018 21:50


Յուրի Խաչատուրովին փոխարինողի անունը դեռևս չի քննարկվել

Յուրի Խաչատուրովին փոխարինողի անունը դեռևս չի քննարկվել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինողի անունը դեռևս չի քննարկվել, և մինչ այդ պետք է որոշ գործընթացներ իրականացվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Յուրի Խաչատուրովին փոխարինողի անուն դեռևս չի քննարկվել, և այս պահին նա շարունակում է իր գործունեությունը: Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել, որ որոշ պրոցեդուրաների և կոնսուլտացիաների գործընթաց է սկսվել: Այդ ամենից հետո կլինեն թեկնածության վերաբերյալ քննարկումներ»,-նշեց Տոնոյանը:

Հարցին, արդյոք ՀԱՊԿ-ում Հայաստանի կողմից առաջարկվող նոր թեկնածուն կմերժվի՞, թե՞ ոչ, նախարարն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոլեգիալ՝ կոնսենսուսով:

Այս խորագրի վերջին նյութերը