Աշխարհ

09.08.2018 14:56


Սև ծովի ափերին փոթորիկ է սպասվում․ լողալն արգելված է

Սև ծովի ափերին փոթորիկ է սպասվում․ լողալն արգելված է

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը զգուշացնում է այսօր Սև ծովի վրացական ափերին սպասվող փոթորիկի մասին։

«Այսօր՝ օգոստոսի 9-ին, 4-5 բալ ուժգնությամբ փոթորիկ է սպասվում, ինչի պատճառով ծովում լողալն արգելվում է: Օրվա ընթացքում ալիքների բարձրությունը հնարավոր է 1,5 մետրից հասնի 3 մետրի: Սև ծովի ափին գտնվող բոլոր փրկարարական աշտարակների կարմիր դրոշները բարձրացված են, ծովում լողալը թույլատրելի կլինի երբ դրոշները սպիտակ կլինեն»,-ասված է հայտարարությունում:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հանգստացողներին խորհուրդ է տալիս ուշադրությունդարձնել արգելող նշաններին և պահպանել անվտանգության կանոնները:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը