Վերաքննիչ դատարանը նիստն ընդմիջեց. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը կքննվի օգոստոսի 10-ին (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունը:
Նրա պաշտպանները բողոքարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու որոշումը:
***
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը կշարունակի քննել օգոստոսի 10-ին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ վերաքննիչ դատարանն ավելի քան 8-ժամյա նիստից հետո որոշել է ընդմիջել նիստը, այն կվերսկսվի օգոստոսի 10-ին՝ 14:00-ին:
«Քոչարյանը նույնպես ելույթ է ունեցել, նա շարունակում է պնդել, որ իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է»,-ասաց Օրբելյանը: Բողոքի վերաբերյալ այլ մանրամասներ փաստաբանը չհայտնեց՝ հավելելով, որ դրանք նախաքննական գաղտնիք են:

7or.am