Քաղաքական

08.08.2018 17:13


ԱԱԾ աշխատակիցները այցելել են Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գործարան (տեսանյութ)

ԱԱԾ աշխատակիցները այցելել են Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գործարան (տեսանյութ)

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ այցելել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գինու և կոնյակի գործարան: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց գործարանի տնօրեն Ծերուն Վիրաբյանը:

Նրա խոսքով, ԱԱԾ աշխատակիցները գործարանում ստուգում չեն իրականացրել, զրուցել են նախկին վարչապետի եղբոր` Հենրիկ Աբրահամյանի հետ ու նրա հետ հեռացել գործարանից:

Տնօրենը նաև փոխանցեց, որ տեղյակ չէ, թե այս պահին որտեղ է Հովիկ Աբրահամյանը:

Տեղեկատվությունը ճշտելու համար ԱԱԾ-ի հետ կապվել չհաջողվեց:

Այս խորագրի վերջին նյութերը