Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման ստորագրահավաքին միացել է Իշխան Զաքարյանը
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին միացել է նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Այս պահին ստորագրահավաքին միացած պատգամավորների թիվը 46-ն է՝ 42 ՀՀԿ-ական, 3՝ ՀՅԴ-ական և մեկ՝ «Ծառուկյան» խմբակցությունից: Ստացվում է՝ ստորագրահավաքին միացել են բոլոր խմբակցություններից՝ բացի «Ելք»-ից:
Սողոմոնյանը չհայտնեց, թե ովքեր են ՀՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականները, որոնք միացել են ստորագրահավաքին, սակայն հավելեց, որ Իշխան Զաքարյանից ունի համաձայնություն՝ հրապարակելու վերջինիս անունը:
Դատախազությունից մեզ փոխանցեցին, որ պատգամավորների ստորագրությամբ ձևաթուղթը փոխանցվել է իրենց և դատախազության քննության ներքո է:
Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2008 թվականի «Մարտի 1-ի»-ի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով: Փաստաբանները բողոքարկում են խափանման միջոցը որպես կալանք ընտրած դատարանի որոշումը:
Հուլիսի 28-ին Ռոբերտ Քոչարյանը երկու ամիս ժամկետով կալանավորվել է:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին: Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Աղբյուրը՝ Հետք
***

«Նիստը նշանակված է ժամը 12:00-ին»,-հավելեց նա: