Քաղաքական

05.08.2018 11:42


Վաչագան Ղազարյանի փաստաբանը դիմել է Վճռաբեկ դատարան

Վաչագան Ղազարյանի փաստաբանը դիմել է Վճռաբեկ դատարան

Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի փաստաբանը դիմել է Վճռաբեկ դատարան: NEWS.am-ի հետ զրույցում Արմեն Հարությունյանն ասաց, որ իրենք վիճարկում են այն, որ Վաչագան Ղազարյանը չի հանդիսանում հանցագործության սուբյեկտ:

«Ղազարյան Վաչագանին մեղսագրվում է 2 հոդվածով հանցագործություն կատարելու կասկածանք, եւ այդ հիմքով կալանավորվել է: 2 արարքով էլ Վաչագան Ղազարյանը չի հանդիսանում հանցագործության սուբյեկտ: Ապօրինի հարստացման համար կարող են մեղադրվել այն անձինք, որոնք զբաղեցնում են պաշտոններ եւ այդ պաշտոնները ներկայացված են: Եվ այդ պաշտոնները զբաղեցնող մարդը կարող է մեղադրվել այդ հոդվածներով, այնինչ Վաչագան Ղազարյանի պաշտոնն այս պահին այդ ցանկում ներառված չէ այդ ցանկում, եւ նա չի կարող հանդիսանալ հանցագործության սուբյեկտ»,-ասաց պաշտպանը՝ նշելով, որ Վճռաբեկից դեռ չեն ստացել իրենց դիմումի պատասանը:

Վաչագան Ղազարյանը ազատ էր արձակվել հուլիսի 27-ին` մուծելով Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված 1 միլիարդ դրամ գրավը:

Մանրամասները՝ NEWS.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը